Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը

Փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը
15.11.2014 | 11:55

Շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 16-ին, մեկ օրով երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում են Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա-Արտաշատի խճուղի և Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց պողոտա -Արտաշիսյան փողոց - Շիրակ փողոց ուղղությունները:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով:

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ